Փաստաբանի կողմից Վանաձորի բանտում իր պաշտպանյալին թմրամիջոց փոխանցելու դեպքը բացահայտվել է քրեակատարողական ծառայության «Վանաձոր» տարածքային բաժնի և ՔԾ օպերատիվ վարչության աշխատակիցների շնորհիվ. փաստաբանը տեղափոխվել է «Միլիցեքի բանտ»
Երեկ՝ հունվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին, որի ժամանակ իր պաշտպանյալին այցելած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի մոտ հայտնաբերվել էր թմրամիջոց ու վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ ինքն է այն բերել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հանձնի իր պաշտպանյալին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքը բացահայտվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իմի բերելու, ապա քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցների հետ անհարժեշտ գործողությունների շնորհիվ և հենց Վանաձորի բանտում հանցագործությունը բացահայտվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով նախաձեռնված վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը։
Դատարանը դռնփակ նիստն անցկացնելուց հետո, դատավորը վերադառնում է խորհրդակցական սենյակից և բավարարում է քննիչի միջնորդությունը, որից հետո փաստաբանը դատարանից տեղափոխվում է Երևան՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին ավելի հայտնի «Միլիցեքի բանտ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր․ օր․-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործած փաստաբանների պալատի փաստաբան Վահան Այվազյանի նկատմամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման էր ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել էին կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել էին թվով 8 փաթեթներ։
Փաթեթների զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել էին ընդհանուր 21․9 գ. քաշով կանաչավուն «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցին բնորոշ սուր հոտով զանգված, 0․8 գ. քաշով սպիտակ գույնի փոշենման և բյուրեղանման զանգված, 2․9 գ. քաշով փոշենման դարչնագույն զանգված։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Այվազյանը հայտնել էր, որ այն ցանկացել է փոխանցել իր պաշտպանյալին։
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3/րդ մասի 2-րդ կետի՝ Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը`առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածը․ հանցափորձ, 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։