1721 դիտում
15:53 14-06-2019
Անահիտ Հարությունյան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին
Հունիսի 13-ին Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Սթյուարտ Վիլերին (Stewart Wheeler):
Սթյուարտ Վիլերը շնորհավորեց Անահիտ Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նա հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-կանադական հարաբերություններում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հարությունյանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությունը խորացնելու և դրանում նոր ոլորտներ ներառելու համար:
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
16:47 06-11-2021
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին
Այս բաժնից
1255 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին