1716 դիտում
22:24 05-03-2019
Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին
Մարտի 4-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg):
Առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը տկն․ Վրանգբերգին հայտնեց, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից:
Արարողակարգի ղեկավարը հաջողություն մաղթեց դեսպանին պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Շվեդիայի միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
16:47 06-11-2021
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը