211652_close_icon
views-count29224 դիտում article-date 17:36 12-06-2019

Շիրակի մարզպետն ու Արթիկի քաղաքապետը ժամանակ չունեն փլուզված ու իրենից վտանգ ներկայացնող պատի խնդրի լուծումով զբաղվելու. երևի սպասում են արտակարգ դեպքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի հենապատը այս տարվա մայիս ամսվա սկզբներին փլուզվել է ու մինչև հիմա Արթիկի քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ փլուզված հենապատի վերանորոգման ուղղությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մայիսի սկզբներին փլուզումը տեղի ունեցավ, ահազանգեցինք բազմաթիվ տեղեր, այդ թվում՝ Շիրակի մարզպետարան, Արթիկի քաղաքապետարան, հույսով, որ միջոցներ կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար: Սակայն հայտնի Արթին պապի օրինակով ասես նամակ գրած լինենք ռուսաց թագավորին: Սպասում ենք, թե երբ են Շիրակի մարզպետարանի ու Արթիկի քաղաքապետարանի չինովնիկները որոշելու տեղներից ժաժ գան: Նշված հատվածը արդեն դարձել է վտանգավոր նաև երեխաների համար, ովքեր փլուզված պատի փողոցով անցնելով, երեխա են՝ մտնում են մեջը ՝ խաղալու, իսկ երեխային չես կարող ասել, էդ անտեր տեղը վտանգավոր ա: Էնքան են էդ պաշտոնյանները տեղները քնած մնալու, մինչև մի արտակարգ դեպք լինի, նոր գան սկսեն Կիկոսի մահը ապրել: Խնդրում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջապես հետևություններ անեն ու վերացնեն թերությունը: Հակառակ դեպքում՝ կստացվի որ նրանք կաբինետներում փափուկ բազկաթոռներին նստացծ իրենց թափանները լցնելով են զբաղվում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Կիկոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր