211652_close_icon
views-count43274 դիտում article-date 18:34 09-04-2021

Գեղարքունիքի մարզում ավելի քան 40 հեկտար տարածք պատված է աղբով. բնակիչներն ասում են՝ երևի մարզպետն ու քաղաքապետը մտածում են, որ էս տարածքն էլ են հանձնելու խոզ թուրքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն տևական ժամանակ է,  Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Վարդենիսի քաղաքապետ  Արամ Մելքոնյանի  քար անտարբերության պատճառով Վարդենիսում ստեղծվել է մոտ 40 հեկտար տարածությամբ աղբանոց:

Այսօր՝ ապրիլի 9-ին, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի  առաջ խոսել, ասում էին. «ՀՀ կառավարությունը միայն ամպագոռգոռ հայտարարություններ է տարածում, թե հանրապետությունում վերանալու են նման աղբանոցները, իսկ այն աղբավայրերը որոնք մնալու են,  դառնալու են միջազգային չափանիշներին համապատասխան:

Քանի տարի է, Վարդենիսում էս հակասանիտարական վիճակն  է տիրում: Հեկտարներով աղբը թափված է: Ո՛չ մարզպետը,  ո՛չ Վարդենիսի քաղաքապետը, չգիտես ինչու, չեն փորձում անգամ գոնե մեկ օր այցելեն և տեղում ծանոթանան իրավիճակին:

Հետո էլ ասում են, թե նախորդներից տարբերվում ենք:  Նախորդները գոնե տարին  2-3 անգամ աղբը հորում էին, իսկ դուք ձեր տաքուկ կաբինետից չեք ղմշում  գոնե դուրս գաք: Էլ չենք ասում, որ այդ աղբավայրում  առանց խոչընդոտի արածում են խոշոր ու մանր եղջերավոր անասունները ու հետաքրքիր է՝ մարզպետն ու քաղաքապետը էդ կովերից  կթած կաթը կհամտեսեի՞ն:

 Հետաքրքիր է, մինչև ե՞րբ է վարդենիսցին էս խոզանոցն ու հակասանիտարական վիճակը տեսնելու: Ամոթ է, իրավիճակի փոփոխությունից եք խոսում, կամ էլ երևի սպասում եք, որ էս էլ թուրքին հանձնեք,  որ իրենք էդ աղբը վայելեն, գիտենք թե ինչպիսի փնթի  ազգ է թուրքը:

Եթե մի փոքր քամի է  բռնում, էդ ամբողջ աղբը քամին պարեցնելով, տանում հասցնում է ուր ասես, այդ թվում՝ Վարդենիս քաղաք: Ամոթ, է գոնե հետևություններ արեք, դրա դեմն առեք, իսկ եթե մի քիչ սիրեք հողն հայրենի, շաբաթների հարց է, որ խնդիրը լուծեք,  բայց դե կապիտուլյանտից ու նրա կադրերից ի՞նչ սպասես»:

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ տարածքում ոչ միայն խոշոր եղջերավոր անասուններ են վխտում, այլ նաև թափառող շներ, առնետներ ու եթե  հետևություններ չանեն, ապա համաճարակը  ապահովված է, քանի որ եղանակներն արդեն տաքանում են, իսկ տաք եղանակի պատճառով շատ շուտ է տարածվում գարշահոտությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր