Երևանում տեղի է ունեցել Յոհաննես Լեփսիուսին նվիրված հուշաքարի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019 թվականի մայիսի 6-ին Արևելք հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանի քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Լեփսիուսի 6 հասցեում տեղի ունեցավ գերմանացի հայտնի հասարակական գործիչ, մեծ հայասեր, դոկտոր Յոհաննես Լեփսիուսին նվիրված հուշաքարի բացումը։
Հուշաքարի բացմանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Յոհաննես Լեփսիուսի թոռ՝ դոկտոր Մանդրեդ Աշքենը, Լեփսիուսհաուս գիտական կենտրոնի տնօրեն դոկտոր Ռալֆ Հոսվելդը, հյուրեր Գերմանիայից, ինչպես նաև պետական ու հասարակական գործիչներ Հայաստանից։