211652_close_icon
views-count1126 դիտում article-date 12:53 11-06-2019

Դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման և հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը

Հունիսի 10-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցեց ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթեց նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց ունեցավ բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտայի (Bruno Pisciotta) հետ, որը շատ բարձր գնահատեց հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: Երկուստեք կարևորվեց առաքելությունում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ երկու կին զինվորների մասնակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր