1392 դիտում
23:41 26-11-2015
Դեսպան Քոչարյանը մասնակցեց UNIFIL-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը
Նոյեմբերի 25-ին Լիբանանի հարավում գտնվող Շամա զորավանում տեղակայված UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան բաժնի կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական զորախմբի հերթափոխի ավարտման պաշտոնական հանդիսությունը:
Ծառայության ավարտից հետո հայ խաղաղապահների 2-րդ զորախումբը լիազորությունները փախանցեց Շամա ժամանած հաջորդ՝ 3-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, 2-րդ զորախմբի հրամանատար մայոր Վահան Ավագյանը, կենտրոնակայանի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ֆրանկո Ֆեդերիչին:
Գեներալ Ֆեդերիչին շնորհակալության հայտնեց հայ խաղաղապահներին իրենց առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Դեսպան Քոչարյանը իր ելույթում նշեց, որ «Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանը միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ»:
Դեսպանը բարձր գնահատեց միջազգային կազմակերպությունների և երկրների, մասնավորապես, Իտալիայի դերակատարությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում: Ավարտելով իր ելույթը, դեսպան Քոչարյանը երախտագիտության խոսքեր արտահայտեց իտալական հրամանատարության հասցեին, շնորհավորեց ծառայությունն ավարտող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթեց պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:
Պաշտոնական հանդիսությունը եզրափակվեց հայ խաղաղապահների 2-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ, որոնց հանձնվեցին ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու համար:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զորավանի սպայական անձնակազմը, մի շարք երկրների խաղաղապահներ:
Տեղեկանք. 2014թ.-ի նոյեմբերից, միանալով UNIFIL-ի ընտանիքին իտալական զորախմբի կազմում, հայ խաղաղապահներն իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը Լիբանանի Շամա քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում, նպաստելով անվտանգության ամրապնդմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»