94322 դիտում
10:12 11-06-2019
Արարատի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով զոհերի թիվը դարձավ 3. ավտոմեքենաներից 2-ը կայանված են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մասիսի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Subaru Legacy-ն վարել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Կարապետյանը, ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Կարապետյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ВАЗ 2103-ին։
Վթարի հետևանքով Վ. Կարապետյանին, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Անդրեասյանին, 33-ամյա Արթուր Անդրեասյանին և վարորդ Ա. Կարապետյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ Վ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, իսկ հաջորդ օրը Ա. Անդրեասյանը գիտակցության չգալով՝ մահացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ВАЗ 2103-ի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդները, ըստ ականատեսների, օգնություն ցուցաբերելիս են եղել քաղաքացիներին, և երբ վերադարձել են ու նստել ավտոմեքենաները, տեղի է ունեցել ավտովթարը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126895/?fbclid=IwAR0NGVW7ylb1Xak6xRGHp6vvlrwOtUA6e8huWE5sVZ_HJiWYxH3wvOdpCMc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին ВАЗ 2103 մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի և Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց բոլորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գ. Պողոսյանը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր էր ժամանել նաև Մասիս քաղաքի ավագ դատախազ Շիրակ Խաչատրյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9714 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին