211652_close_icon
views-count8624 դիտում article-date 16:04 17-01-2023

Կոտայքի մարզում ողբերգական  ավտովթարի հետևանքով մահացողների թիվը դարձավ 2․ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին բախվել էին Opel-ն ու Lada-ն. ուղևորներից մեկը տեղում մահացել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 14-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովհաննես Հայրապետյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 4-ին ժամը 18։30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից հետո։ 

Քրեական վարույթի շրջանակում Եղվարդի ոստիկանությունն ու Նաիրիի քննչական բաժինը պարզել էին՝ Opel-ը վարել է ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Կոտայքի մարզում բանկվող 30-ամյա Արտյոմ Բադալյանը, իսկ VAZ 21099 վարել է «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Հ․ Հայրապետյանը։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ․ Հայրապետյանի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Մնացական Հայրապետյանը տեղում մահացել էր։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Opel Astra և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի դիատարին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, րտեղից ժամանել է քննչական խումբը` մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր