211652_close_icon
views-count31358 դիտում article-date 17:39 08-06-2019

Ստոր մարդու արարք.Վահագն Գևորգյանը` Վահան Սարիբեկյանի բնակարանի և մեքենայի հրդեհի մասին. Aravot.am, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ստոր մարդու արարք»,- [url=https://www.aravot.am/2019/06/08/1048984/?fbclid=IwAR2eQOnm41rWnjfQmT3U3tblknbiMKPee_fEx9K2Ssmo3W0873Nw-ER8OYA]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Աբովյանի գործող քաղաքապետ եւ վաղը կայանալիք քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածու Վահագն Գեւորգյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի ղեկավարի հետ կատարվածը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126863/]SHAMSHYAN.com[/url]-ը՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126863/]հայտնել է[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները եւ ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է: Ֆոտոլրագրողը հայտնել նաեւ, որ մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ Ու եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար, մինչդեռ նման բան, երբ տանը քնած բնակիչների տունն են հրկիզում, այդ ձևով առաջնորդվում էին թուրքերը։ Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր