«Չելսիի» հարձակվող Դիեգոն Կոստան նորից ստոր արարք է թույլ տվել. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 12-րդ տուրի «Սթոք Սիթի»-«Չելսի» խաղից (1:0) հետո դաշտի տերերի աշխատակիցներից մեկը մրցավարին հայտնել է «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի կեղտոտ արարքի մասին:
Իսպանիայի հավաքականի հարձակվողը հանդիպման դրվագներից մեկում հրել է մարզադաշտի ստյուարդներից մեկին: Այդ մասին մրցավարը համապատասխան նշում է կատարել խաղի արձանագրությունում:
Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան այդ դրվագը քննարկելու է, որից հետո Կոստայի հանդեպ համապատասխան որոշում կկայացվի:
Նշենք, որ խաղի ընթացքում Կոստան նաեւ անվայել վերաբերմունք է ցուցաբերել «Սթոք Սիթիի» պաշտպան Ռայան Շոուկրոսի հանդեպ: