211652_close_icon
views-count4362 դիտում article-date 23:59 07-06-2019

Զարեհ Սինանյանը հեռանում է Գլենդելի քաղաքային խորհրդում զբաղեցրած պաշտոնից ՀՀ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն ստանձնելու համար. Asbarez

ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն ուրբաթ իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն անմիջապես ուժի մեջ է մտնում: Ինչպես փոխանցում է [url=http://asbarez.com/181334/zareh-sinanyan-vacates-city-council-seat-to-accept-position-in-armenian-government/?fbclid=IwAR3hmCqimUjy_HY2szhoweQMQjKJZVL-ZCsd3FEC9n8ocVguGEivdPYnmMQ]Asbarez[/url]-ը, գործիչը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու Հայաստանի կառավարությունում և բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու: Մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական հայտարարություն չի արվել, գործակալության աղբյուրները նշում են, որ Սինանյանը կարող է նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում: «Մենք կդիտարկենք բոլոր տարբերակներն ու լավագույն որոշում կկայացնենք թափուր մնացած տեղը լրացնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զարեհին Գլենդելի քաղաքային խորհրդում իր աշխատանքի համար», - ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը: Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդում իր պաշտոնին առաջին անգամ ընտրվել է 2013-ին, երկրորդ անգամ՝ 2017-ին: Այդ ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը (2014-2015 թթ. և 2018-2019 թթ.):

Նմանատիպ նյութեր