3552 դիտում
14:46 04-04-2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Զարեհ Սինանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։
Նշենք, որ քաղաքապետն ընտրվում է 1 տարի ժամկետով։ Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։ Նա նաև ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։
Զ. Սինանյանը ծնվել է Երևանում, 1973 թվականին։ 1988 թվականին նա ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության և պատմության մասնագիտացմամբ։ Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։
Նմանատիպ նյութեր
571 դիտում
21:36 14-02-2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ
Այս բաժնից
577 դիտում
22:08 23-04-2024
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
436 դիտում
20:10 23-04-2024
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
913 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան