Վարչապետի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է Անվտանգության խորհրդում զբաղեցրած պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:
Այս մասին [url=https://www.e-gov.am/decrees/item/22701/]որոշումը[/url] հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում: