Սանտյագո Կանիսարեսը՝ ավտովթարից զոհված Ռեյեսի մասին. Նա արժանի չէ հերոս համարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը յուրօրինակ կերպով է արձագանքել «Արսենալի» նախկին խաղացող Խոսե Անտոնիո Ռեյեսի ողբերգական մահվանը, որը Իսպանիայում զոհվել էր ավտովթարի արդյունքում:
35-ամյա Ռեյեսի վարած մեքենան դուրս է թռել ճանապարհից և այրվել: Մեքենայում են եղել նաև Ռեյեսի երկու հորեղբոր որդիները, որոնք նույնպես զոհվել էին:
«Արագության գերազանցումը դատապարտելի արարք է: Վթարից՝ բացի վարորդից, այլ մարդիկ էլ են զոհվել: Ռեյեսը արժանի չէ, որպեսզի նրան հերոս համարեն: Բայց դա չի նշանակում, որ ես չեմ ցավում տեղի ունեցածի առթիվ և չեմ աղոթում զոհերի հոգու հանգստության համար», գրելէ Կանիսարեսն իր թվիթերում:
Ակումբային մակարդակով Ռեյեսը 11 տիտղոս է նվաճել, որոնց թվում՝ Եվրոպայի Լիգայի 5 հաղթանակ «Սևիլյայի» և «Ատլետիկոյի» հետ: Ֆուտբոլիստի հուղարկավորությունը կկայանա հունիսի 3-ին՝ հարազատ Ուտրեր քաղաքում:



