Ուղիղ 10 տարի առաջ «Սանտյագո Բեռնաբեուն» ծափահարեց Ռոնալդինյոյին. տեսանյութ
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2005թ. նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերկլասիկոների պատմության ամենահիշարժան դրվագներից մեկը:
Մադրիդում կայացած այդ խաղում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը երկու անգամ շրջանցելով «Ռեալի» ամբողջ պաշտպանությունը, գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասը:
Ռոնալդինյոյի երկրորդ գոլից հետո տեղի ունեցավ անհավանականը. «Սանտյագո Բեռնաբեուի» հանդիսականները երկարատև ծափահարություններով արձագանքեցին բրազիլացու գոլին:
Այդ հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3:0: