ՈւԵՖԱ-ի նախագահ. Լիովին հարգում եմ Մխիթարյանի որոշումը
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելը սխալ որոշում չէր:
Եզրափակիչում «Չելսին» 4:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:
«Ես չեմ կարծում, որ Բաքվում եզրափակիչ անցկացնելը սխալ էր: Ֆուտբոլը՝ դա կիրք է և զարգացում:
Մարդիկ ասում են, որ ստադիոնը լցված չէր: Այո, ստադիոնը լիքը չէր: Սակայն այն այցելել էին 51 370 հանդիսական:
Մենք պարտավոր ենք ֆուտբոլը ամենուրեք զարգացնել: Ոչ միայն մեծ երկրներում:
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մենք Ադրբեջանի կառավարությունից և ֆուտբոլի ֆեդերացիայի ստացել էինք բոլոր երաշխիքները, սակայն ես լիովին հարգում եմ խաղացողը որոշումը՝ չգնալ խաղին», ասել է Չեֆերինը:


