Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Հարգում ենք Մխիթարյանի որոշումը
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմակից Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու թեմայի շուրջ:
«Մենք գիտենք, որ սա խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը: Քաղաքական խնդիրների պատճառով նրա համար հեշտ չի լինի այնտեղ մեկնել: Սա մեծ խայտառակություն է, բայց այժմ մենք հաղթելու համար հավելյալ մոտիվացիա ունենք:
Բոլորս ցանկանում ենք վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մրցաշրջանի մեկնարկից դա եղել է մեր նպատակը»,- Օբամեյանգի խոսքը մեջբերել է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/23/arsenal/981283]Armsport.am[/url]-ը:
«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:


