211652_close_icon
views-count987 դիտում article-date 18:36 01-06-2022

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԻ նախարարությունում տոնական միջոցառումներ են կազմակերպվել աշխատակիցների երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԻ նախարարությունում տոնական միջոցառումներ են կազմակերպվել աշխատակիցների երեխաների համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում երեխաների համար տեղի է ունեցել ժամանցային ծրագիր՝ մուլտհերոսների և ուրախ ավտոբուսի մասնակցությամբ: Երեխաներին ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փոքրիկների համար կազմակերպել է արտթերապևտիկ զարգացնող ծրագիր՝ ավազաթերապիայի մեթոդով, որի նպատակն է նպաստել անձի ստեղծարարությանը, հուզական արտահայտման նվազեցմանը և սոցիալականացմանը: Ծնողների համար ՀԱԲ-ում իրականացվել է ֆիլմի դիտում և քննարկում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր