211652_close_icon
views-count15269 դիտում article-date 15:22 01-06-2017

Երեխաների միջազգային տոնի կապակցությամբ Ազգային ժողովի բակում տոնական մեծ միջոցառում տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Երեխաների դեմքին ժպիտ եւ ուրախություն էր, ամենուր խաղեր ու մրցույթներ էր կազմակերպված՝ կավճանկարչություն, ատրակցիոններ, տիրում էր համերգային տրամադրություն, հյուր էին եկել մուլտֆիլմերի սիրելի հերոսները, աճպարարներ, ծաղրածուներ, այգում կային նաեւ բատուտներ եւ գույնզգույն փուչիկներ: Օրվա հերոսների բարձր տրամադրությունը բազմապատկում էր տոնական գնացքով զբոսնող մանուկների ուրախ ծիծաղը: Երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում: Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել եւ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր հիմնական նպատակն այն է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ եւ ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա»,- նշել է խորհրդարանի ղեկավարը եւ առանձնակի կարեւորել երեխաների իրավունքների պաշտպանությունը: ՀՀ ԱԺ նախագահն իրեն հատուկ անմիջականությամբ զրուցել ու լուսանկարվել է մանուկների հետ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 372+
372+

Նմանատիպ նյութեր