«Արսենալը» 5-ամյա պայմանագիր է առաջարկել Մենյեյին
ՊՍԺ-ի աջ պաշտպան Տոմա Մենյեյի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:
Բելգիայի հավաքականի 27-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ լոնդոնյան ակումբի բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
«Արսենալը» Մենյեյին 5-ամյա պայմանագիր է առաջարկել: Վերջինիս պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2020 թվականի հունիսին:


