211652_close_icon
views-count1121 դիտում article-date 15:57 11-05-2015

«Արսենալը» պատրաստվում է Բենզեմայի հետ պայմանագիր կնքել

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ, հայտնում է բրիտանական Daily Star-ը: Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «արքայական» ակումբը դեմ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել 27-ամյա Բենզեմային, քանի որ վերջինս սկսել է զիջել իր դիրքերը թիմում եւ չի դիմանում մյուս հարձակվողների մրցակցությանը: Ըստ կայքի աղբյուրների, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է «Արսենալի» ղեկավարությունից համապատասխան գումար ստանալ՝ թիմի կազմը ուժեղացնելու համար: Բացի «Արսենալից», Բենզամայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում 36 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում, դարձել 21 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր