211652_close_icon

«Արսենալը» նոր պայմանագիր կնքեց Նվաներիի հետ

views-count502 դիտում article-date 20:40 08-08-2025
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց համագործակցությունը Անգլիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Իթան Նվաներիի հետ։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
Անգլիայի անցած առաջնությունում Նվաներին մասնակցել է 26 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նվաներիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր