Յոահիմ Լյովը տեղափոխվել է հիվանդանոց և հավաքականը մեկ ամիս չի մարզի
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է: Մարզիչն արյան շրջանառության հետ կապված խնդիրներ է ունեցել ու տեղափոխվել է Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոց:
Նրա բացակայությամբ հավաքականը կղեկավարի Լյովի օգնական Մարկուս Զորգը:
«Ես ինձ արդեն լավ եմ զգում, սակայն իմ մարմինը առաջիկա չորս շաբաթների ընթացքում հանգստի կարիք ունի:
Ես մշտապես շփվում եմ իմ մարզչական շտաբի հետ, և մենք հեռախոսով պարբերաբար կապ ենք հաստատելու երկու խաղերից առաջ», ասել է Լյովը:
Նշենք, որ Լյովը բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում հունիսի 8-ին Բելառուսի, իսկ հունիսի 11-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումները:


