Յոահիմ Լյովը գոհ է Գերմանիայի հավաքականի նախապատրաստական փուլից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչպես է Բունդեսթիմը նախապատրաստվում աշխարհի առաջնությանը:
« Բրազիլիա կուղևորվենք մարտունակ թիմի կարգավիճակով: Ներկայումս խաղացողները լավ են աշխատում, և ես գոհ եմ: Որոշ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն և չեն կարող լիարժեք մարզվել: Բայց նրանք աշխատում են անհատական ծրագրով, և համոզված եմ, որ նրանք կապաքինվեն:
Ֆիլիպ Լահմը վաղը կանցնի վազքային վարժություններին, և մենք նրան կհետևենք ամեն օր: Սակայն դեպքերից և իրադարձություններից առաջ ընկնել չենք ցանկանում: Ինչ վեարբերվում է Շվայնշտայգերին և Նոյերին, ապա վստահեցնում եմ, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նրանք լիովին պատրաստ կլինեն: Ինչպես պնդում են բժիշկները, նրանց վնասվածքները լուրջ բնույթի չեն, և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է Լյովը: