Յոահիմ Լյովը չորս խաղացողների դուրս է թողել Գերմանիայի հավաքականի հայտացուցակից
Գերմանիա- Լեհաստան (0:0) ընկերական հանդիպումից հետո բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոհաիմ Լյովը կրճատել է թիմի նախնական կազմը: Գերմանացի մասնագետը դժգոհ է մնացել չորս խաղացողների ելույթներից : Խոսքը գնում է «Համբուրգ»-ի պաշտպան Մարսել Յանսենի, «Շալկե 04»-ի կիսապաշտպաններ` Լեոն Գորեցկայի, Մաքս Մայերի, ինչպես նաև «Աուգսբուրգ»-ի կիսապաշտպան Անդրե Հահնի մասին:
Ներկայումս Յոահիմ Լյովի տրամադրության տակ շարունակում են մարզվել 26 խաղացողներ: