41700 դիտում
21:41 29-05-2019
Երևանում թալանել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, կոտրել են Երևանի բնակիչ Ազատուհի Մուրադյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 90 GC 088 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի միջից հափշտակել պայուսակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, Ա. Մուրադյանի անձնագիրը, աշխատանքային վկայականը, նույնականացման, բանկի և զեղչի քարտեր, ինչպես նաև բնակարանի և աշխատասենյակի բանալիները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուրադյանը աշխատում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
17:26 19-07-2022
Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. Կարեն Հակոբյան