7071 դիտում
15:09 29-05-2019
Պեսկովը հաստատել Է Հայաստանի վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում Է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին: «Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել Է Պեսկովը:
ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Կազմակերպիչը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամն Է»:
Նմանատիպ նյութեր
13695 դիտում
03:42 10-11-2020
Պեսկովը հաստատել է Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրման փաստը
Այս բաժնից
1054 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3970 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1093 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին