2562 դիտում
17:45 28-05-2019
Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավար կլինի Արամ MP3-ն
Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան և հաղորդավար Արամ MP3-ը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության պաշտոնական արարողության հանդիսավարը:
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին՝ Երևանի «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում: Մասնակից 8 հավաքականները՝ Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական թիմ:
Արամ MP3-ը, ով նաև ֆուտբոլային բրենդային գնացքի գործարկման միջոցառման հանդիսավարն էր, կհանդիսավարի նաև Մ-19 Եվրո-2019 վիճակահանության պաշտոնական արարողությունը: Ա
րամ MP3-ը հանրահայտ շոումեն, դերասան, երգիչ և հաղորդավար է, բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի համահեղինակ և հանդիսավար, 2014 թ. ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Նմանատիպ նյութեր
11169 դիտում
23:53 15-04-2020
Գյումրեցիների կրեատիվ անակնկալը. հանդիսավար, երգիչներ՝<<օնլայն սրահում>>. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2650 դիտում
22:13 10-05-2014
Արամ, ամեն ինչ կարամ. Կարգին Հայկոն՝ Արամ MP3-ի մասին
2858 դիտում
19:07 20-01-2014
Արամ Mp3-ն «Եվրատեսիլ-2014» մրցույթում ելույթ կունենա մայիսի 6-ին
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ