Գյումրեցիների կրեատիվ անակնկալը. հանդիսավար, երգիչներ՝<<օնլայն սրահում>>. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև՝ չխախտելով պարետի որոշումները, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, լրագրող Նազելի Էլբակյանն իր ծննդյան օրն անց է կացրել առանց հյուրեր ընդունելու։
Բոլոր ընկերներն իրենց տներից են շնորհավորել՝ կազմակերպելով օնլայն միջոցառում։
Այն անցկացրել է գյումրեցի հայտնի հանդիսավար Արամ Գրիգորյանը, մասնակցել են երգիչներ Կարեն Աթոյանը, Նվարդ Հարությունյանը, երաժիշտ Արմեն Հովհաննիսյանը և այլք։
Տեսակապի ընթացքում նրանք բաժակ են բարձրացրել ու խմել հայ զինվորի կենացը, հնչել են հայրենասիրական երգեր։ Երեկոյի ավարտին կտրել են տոնական տորթը, որը խորհրդանշական տեսք է ունեցել՝ դիմակով և NO CORONA գրառմամբ։
30ամյակի վիրտուալ տոնակատարությամբ գյումրեցիները ցույց են տվել, որ արտակարգ դրության պայմաններում ևս հնարավոր է արտակարգ տրամադրություն ապահովել՝ առանց տնից դուրս գալու և միմյանց հետ շփվելու։