Արամ Mp3-ն «Եվրատեսիլ-2014» մրցույթում ելույթ կունենա մայիսի 6-ին
Մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» մրցույթում կմասնակցեն ռեկորդային ցածր թվաքանակով երկրներ, ինչը աննախադեպ է մրցույթի ողջ պատմության մեջ:
Նշենք, որ մասնակից երկրների թիվը 37 է կազմում: Հայտնի է, որ մեկ տասնյակինց ավելի երկրներ չեն ցանկացել մասնակցել երաժշտական մրցույթին:
Այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի համաձայն Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: