2191 դիտում
20:00 27-05-2019
ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է ուղղել ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին
Մայիսի 27-ին՝ ՌԴ սահմանապահի օրվա նախօրեին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացել է հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էր նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է ուղղել ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը պատշաճ կատարելու համար։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձևավորման 101-րդ տարեդարձի առթիվ:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
10:59 08-03-2024
Առաջին հերթին ես ուզում եմ իմ շնորհավորանքի ու երախտիքի խոսքն ուղղել բոլոր հերոսածին մայրերին․ Գագիկ Ծառուկյան
1297 դիտում
14:53 01-06-2023
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը շնորհավորանքի խոսք է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ
4119 դիտում
14:09 26-07-2016
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
787 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ