4140 դիտում
14:09 26-07-2016
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին, որոնք արդեն սկսել են մեկնել Բրազիլիա` մասնակցելու Ռիո-2016-ի Օլիմպիական Խաղերին:
«Հարգելի մարզիկներ, մարզիչներ,
Դուք լավ եք գիտակցում Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է,որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը: Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է՝ կատարեք նաև մեդալներ նվաճելու ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո – 2016 » -ի Օլիմպիական Խաղերում:
Մարզաշխարհի հարգարժան ներկայացուցիչնե՛ր, դուք մշտապես ցուցադրել եք ձեր ունակությունները, հաղթանակներ եք տարել և աշխարհի տարբեր անկյուններում նպաստել եք մեր հայրենիքի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը:
Հավատում ու վստահում եմ ձեզ, բարձր եմ գնահատում ձեր հմտություններն ու կարողությունները, ձեր հայրենասիրական ոգին, քանզի անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրիդ:
Վստահ եմ՝ հուսախաբ չեք անի հեռավոր Բրազիլիայում: Ուշադրությամբ հետևելու եմ ձեր բոլոր ելույթներին: Ցանկանում եմ հաջող մեկնարկ և հաղթական ավարտ հերթական ` 31-րդ Օլիմպիական խաղերում: Աստված պահապան՝ բոլորիդ»:
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
10:02 14-08-2016
Ռիո-2016. ՀՀ և ՀԱՕԿ նախագահները Բրազիլիայում հանդիպեցին հայ օլիմպիականներին. ֆոտոշարք
3056 դիտում
17:50 11-12-2019
Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2923 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն