211652_close_icon
views-count4875 դիտում article-date 20:17 26-05-2019

Թուրքիան զենք է մատակարարել Սիրիայի և Ռուսաստանի հակառակորդներին. «Ռոյթերս»

Թուրքիան ավելացրել է զենքի մատակարարումները Իլդիբում գտնվող սիրիացի ապստամբներին: Դա արվել է, որպեսզի ապստամբները դիմակայեն այն գրոհներին, որոնք իրականացնում են սիրիական կառավարական զորքերը՝ Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ապստամբ խմբավորումներում իր աղբյուրներին: Նման որոշում Անկարան կայացրել է այն բանից հետո, երբ չի կարողացել Ռուսաստանին համոզել դադարեցնել հակամարտության հետագա սրացումը, որպեսզի կանգնեցնի Սիրիայից փախչող փախստականների հոսքը: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում: Այդ տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի գրոհայինները չհարձակվեն Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմաբազայի վրա:

Նմանատիպ նյութեր