8602 դիտում
18:22 20-09-2020
Արփինե Հովհաննիսյան. Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին
ԱԺ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կներեք էլի, մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը, բան չունե՞ն ասելու Ալիևին։
Հիշեցնեմ, նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիևին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։
Հիմա Ալիևն ասում է՝ ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևն, արդեն կարևոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։
Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունն ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8996 դիտում
13:50 25-07-2021
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը