211652_close_icon
views-count44617 դիտում article-date 09:40 19-09-2016

Կարեն Գրիգորյանը ձայների մեծամասնությամբ ջախջախեց իր հակառակորդներին՝ վերընտրվելով Էջմիածնի քաղաքապետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Էջմիածնի քաղաքապետի ընտրության արդյունքում քաղաքապետ է վերընտրվել նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը, ով ստացել է 10.900 ձայն։ Իսկ հակառակորդ Արթուր Թումանյանը ստացել է մոտ 3.400 քվե։ Ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում Ա. Թումանյանը ունեցել է վստահված անձեր, սակայն մինչև այս պահը ոչ մի բողոք չեն ներկայացրել՝ խախտումների հետ կապված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]Կ. Գրիգորյանը ջախջախիչ հաղթանակ է տարել անգամ այն տեղամասում, որը համարվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի «տիրույթը»։ Կ. Գրիգորյանը ստացել է 461 ձայն, իսկ հակառակորդը՝ 117, մինչդեռ Ճոյտի «թայֆան» մինչև քեարկության օրը ամեն տեղ հայտարարում էր,թե ընտրութուններում Կ. Գրիգորյանը ջախջախիչ պարտության է մատնվելու։[/color]

Նմանատիպ նյութեր