211652_close_icon
views-count8924 դիտում article-date 14:32 26-05-2019

Մի քանի փաստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/05/25/1045688/?fbclid=IwAR0aiNFEKVIO1255lIKX668COekXoXr1PldwREubBBGG0LpBfAVNQuW0YLY]Aravot.am-[/url]ը գրում է. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մինչեւ փաստաբան դառնալը տարբեր աշխատանքներով է զբաղվել: «Երբ հասավ այն տարիքը, երբ պետք է կողմնորոշվեի, թե ինչ մասնագիտություն ընտրեմ, առաջին ցանկությունս էր իրավաբան դառնալ, ընդ որում՝ ոչ անպայման փաստաբան: Մորական կողմից ե՛ւ տատիկս, ե՛ւ պապիկս իրավաբաններ էին, հորական կողմից էլ՝ տատիկիս եղբայրն էր, նա այն ժամանակ փաստաբանների կոլեգիայի նախագահն էր, ինձ համար շատ մեծ դրական օրինակներ էին: Բայց շատ քիչ դեպքերից մեկն էր, որ հայրս ինձ խորհուրդ տվեց ընտրել տեխնիկական մասնագիտություն ինժեներական գծով.թե՛ հայրս, թե՛ մայրս ինժեներներ էին կրթությամբ: Ես այդ խորհրդին հետեւեցի ու ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ ու բավականին հաջող ավարտեցի, սիրում էի այդ մասնագիտությունը: Բայց այն մասնագիտությունը, որ ստացա պոլիտեխնիկում, փոքր երկրներում կիրառելի չէ, այն ավտոմատ կառավարվող համակարգերի ոլորտն է, սուզանավերի վրա է օգտագործվում մեր մասնագիտության հետ կապված տեխնիկան եւ այլն, շատ խոշոր երկրներ կարող են այդ ուղղությունը զարգացնել, Հայաստանն անկախացավ, ու այս մասնագիտությունը դարձավ այլեւս չօգտագործվող»,- Aravot.am-ին պատմեց Հայկ Ալումյանը: 90-ականներին, երբ դժվար էր աշխատանք գտնել, Հայկ Ալումյանը սկսեց զբաղվել արծաթագործությամբ. «Մինչեւ հիմա էլ, որ նայում եմ՝ ինչեր եմ սարքել, ես գոհ եմ՝ ինչեր եմ կարողացել ստեղծել: Եկավ մի պահ, երբ արծաթե մի մատանու վրա էի աշխատում, այդ պահին որոշեցի փաստաբան դառնալ, վայր դրեցի իմ գործիքները եւ մատանին չավարտած՝ սկսեցի հետաքրքրվել՝ ինչպես կարելի է ստանալ երկրորդ մասնագիտությունը, պարզեցի, գնացի, ընդունվեցի միանգամից երրորդ կուրս ոչ պետական մի բուհում, հետո ընդունվեցի փաստաբանների այն ժամանակ կոլեգիա էր ու մինչեւ հիմա փաստաբան եմ, մի վայրկյան չեմ փոշմանել, որ հենց փաստաբան եմ, անչափ հետաքրքիր մասնագիտություն է, հաղթանակները ոգեւորում են, պարտություններն էլ շատ բան են սովորեցնում»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/25/1045688/?fbclid=IwAR0aiNFEKVIO1255lIKX668COekXoXr1PldwREubBBGG0LpBfAVNQuW0YLY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր