211652_close_icon
views-count16376 դիտում article-date 18:20 24-05-2019

Այդ անձին չեմ ճանաչում. Հայկ Սարգսյանը հերքում է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդուց 40 հազար դոլարանոց հեռախոսահամար է նվեր ստացել. Tert.am

ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է տարածված լուրերը, թե «Բիլայն» ընկերության 033 կոդով նոր հեռախոսահամար է նվեր ստացել: «Տարածված լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ։ Նշված անձին անգամ չեմ ճանաչում։ Ցավում եմ, որ ստիպված եմ ամեն անհեթեթության անդրադառնալ և հերքել»,- [url=https://www.tert.am/am/news/2019/05/24/hayk-sargsyan/3007796]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125643/]Հիշեցնենք[/url], որ Newspress.am-ը գրել էր, որ 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին: Ըստ լրատվականի՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, որը այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/24/hayk-sargsyan/3007796]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր