Մաուրիսիո Պոչետինո. «Ռեալի» նախագահը ինձ առաջարկ էր արել
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ անդրադարձել է իր ապագային:
«Եզրափակչից անմիջապես հետո ես իմ ապագայի վերաբերյալ որոշումներ չեմ կայացնելու: Կարևոր է ծրագրի մասին իմանալ: Եթե հաջորդ մրցաշրջանում մենք ցանկանում ենք հաղթել, ապա դրա համար գործիքներ են պետք:
Ինչ վերաբերում է «Ռեալը» գլխավորելուն, ապա ես այլ նպատակ չունեմ, բացի՝ «Տոտենհեմում» աշխատելուց: Ֆուտբոլը ինձ կտանի այնտեղ, որտեղ դու արժանի ես:
Եզրափակչից առաջ մենք մարզվում ենք Վալդեբեբասում, թեպետ այստեղ չենք գիշերում: Մենք խնդրեցինք, սակայն Ֆլորենտինո Պերեսը մերժեց մեզ: Նա ասաց. «Կարող ես այստեղ մնալ, եթե գլխավորես «Ռեալը», ասել է Պոչետինոն:


