211652_close_icon
views-count3031 դիտում article-date 17:55 22-05-2019

Անտուան Գրիզման. Հոմոֆոբիան հանցագործություն է

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնել է, թե ֆուտբոլում ինչպես է վերաբերվում միասեռականներին: «Ֆուտբոլի ստադիոնները միասեռականների համար ամենահյուրընկալ վայրերից չեն: Պատահում է, որ երգում են հոմոֆոբ երգեր: Մեր օրերում դա անընդունելի է: Դա ագրեսիա է, որը վերաբերում է բոլորիս: Պետք է իսկապես լավ լավ ընկեր լինել, որպեսզի թիմակիցդ իրեն բավական վստահ զգա, որպեսզի պատմի այդ մասին: Նման վստահությունը դժվար է ձեռք բերել: Եթե ֆուտբոլիստը ցանկանա հայտնել իր միասեռական լինելու մասին, միգուցե, Ֆրանսիայի հավաքականի ոչ բոլոր ֆուտբոլիստները նրան աջակցեն, սակայն ես անպայման դա կանեմ: Այս մասին անընդհատ պետք է խոսել, կրկնել, որ հոմոֆոբիան ոչ թե կարծիք է, այլ՝ հանցագործություն: Հիմա երբ խաղացողը դաշտում հոմոֆոբ արտահայտություն է անում, ապա խաղը պետք է կանգնեցնել: Իրավիճակը պետք է փոխվի: Ֆուտբոլը գեղեցիկ մարզաձև է: Մենք չենք կարող հաշտվել խաղի հոմոֆոբ իմիջի հետ», ասել է Գրիզմանը LGBT ամսագիր հանդիսացող Têtu-ին: Ամսագրի խմբագիր Ռոմեն Բարելը հայտնել է, որ կապվել է Ֆրանսիայի հավաքականի մի քանի խաղացողի հետ, բայց հարցազրույց համաձայնվել է տալ միայն Գրիզմանը և արել է դա անմիջապես:

Նմանատիպ նյութեր