Անտուան Գրիզման. Ես գտնվում եմ Մեսիի ու Ռոնալդուի հետ նույն մակարդակին
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը անդրադարձել է իր խաղամակարդակին:
«Կարծում եմ, որ ես գտնվում եմ Ռոնալդուի և Մեսիի հետ նույն մակարդակին: Սակայն աշխարհում մշտապես հայտնվում են նոր բարձրակարգ խաղացողներ:
Ես նաև հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ կատարելագործվել և հաղթել:
Ես կարող եմ խաղն ընթերցելու ունակությունս զարգացնել, գրոհային գործողություններում, փոխանցումներում, պաշտպանական խաղում: Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել», ասել է Գրիզմանը: