Անտուան Գրիզման. Ես որոշում եմ կայացրել
«Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը չի ցանկացել հայտնել իր ապագա ծրագրերի մասին:
«Ներողություն եմ խնդրում, հասկանում եմ, որ դուք մեծ սպասելիքներ ունեիք: Ես որոշում եմ կայացրել, սակայն այսօր իմ ապագայի մասին չեմ հայտարարի», ասել է ֆրանսիացին այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ նշվել էր, որ այսօր Գրիզմանը հայտարարելու է. մնալու է արդյոք նա «Ատլետիկոյում», թե՝ տեղափոխվելու է «Բարսելոնա»: