211652_close_icon
views-count26460 դիտում article-date 13:23 22-05-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի թիվ 54 դպրոցի բակում. բոլոր մասնակիցները նշված դպրոցի սովորողներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի թիվ 54 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ՝ 18-ամյա Էրիկ Ս.-ի, 17-ամյա Թ. Մ.-ի, 17-ամյա Տ. Վ.-ի, 18-ամյա Դավիթ Վ.-ի և 18-ամյա Արամ Մ.ի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Էրիկ Ս.-ն, Թ. Մ.-ն և Տ. Վ.-ն ծեծի են ենթարկել Դավիթ Վ.-ին և Արամ. Մ.-ին։ Նշված անձինք սովորում են նշված դպրոցի տարբեր դասարաններում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր