211652_close_icon
views-count1537 դիտում article-date 09:48 27-10-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 60-ամյա վարորդը «Toyota Rav4»-ով բախվել է ճանապարհին գտնվող սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում 60-ամյա Արթուր Պ․-ն իր վարած «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին գտնվող սատկած ձիուն ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը և ուղևորը՝ 21-ամյա Սեդա Պ․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի  գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Սամվել Պողոսյանը, Ստեփան Պլուզյանը, Կարեն Քառյանը և Նարեկ Մինասյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր