211652_close_icon
views-count41152 դիտում article-date 18:10 01-03-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում ոչ սթափ ամուսինը մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը, որից հետո նշված վայր են եկել կնոջ ծնողները և եղբայրը ու սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի

Փետրվարի 24-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  գյուղերիցո մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում ոստիկանության  ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կամո Ո․-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր կնոջ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Լիլիթ Կ․-ի հետ, որի ընթացքում հնչեցրել է  հայհոյանքներ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքի և գլխի շրջանին՝պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված հասցե են ժամանել Լիլիթ Կ․-ի հայրը և եղբայրը, Արարատի մարզի բնակիչներ 52-ամյա Յուրիկ Կ․-ն և 29-ամյա Գարիկ Կ․-ն, որտեղ նախ տանը այնուհետև դրսում վիճաբանության են բռնվել Կամո Ո․-ի, վերջինիս ծնողների, Արարատի մարզի բնակիչներ 72-ամյա Լևիկ  Ո․-ի, 67-ամյա Ալիս Կ․-ի և եղբոր 45-ամյա Կարեն Ո․-ի հետ, որի ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկաների կողմից Կամո Ո․-ն և Յուրիկ Կ․-ն ձերբակալվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր