211652_close_icon
views-count28338 դիտում article-date 13:26 19-05-2019

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «օպերայում» ռումբ կա դրված. ժամանում են մեծ թվով փրկարարներ ու ոստիկաններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված: Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերա են ժամանում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալներ՝ Դավիթ Ավագյանի, Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փրկարարների հետ կատարելու են որոնողական աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր