211652_close_icon

Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ է դրված. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու սակրավորներ 

views-count29729 դիտում article-date 15:47 18-05-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ռումբ է դրված։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներ, սակրավորներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  կարգախմբեր։ 

Մանրամասները՝ քիչ ուշ։

Նմանատիպ նյութեր