1508 դիտում
20:20 17-05-2019
Մեկնարկել է «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը
ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը: Մի շարք մանկաբույժներ հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով մանկաբուժությանը վերաբերվող արդիական խնդիրներ, որոնք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանը խոսելով ռեսպիրատոր բժշկության մանկաբուժության հարցերի մասին, շեշտեց, որ բրոնխաօբստրուկտիվ համախտանիշը սոցիալական, տնտեսական և բժշկական լրջագույն խնդիր է նախադպրոցական տարիքի երեխաների համար, և գիտության մեջ հանդիսանում է հետազոտական լուրջ դաշտ:
«Յուրաքանչյուր հասարակության հիմքը երեխաների առողջության պահպանումն է, իսկ այն ենթադրում է որակյալ կադրերի պատրաստում, մոր և մանկան առողջության պահպանում, ինչպես նաև անվտանգ, որակյալ և մատչելի բուժօգնության իրականացում: Մանկաբուժությունն այն գիտական բնագավառն է, որը շատ ինտենսիվ է զարգանում, այդ իսկ պատճառով գրավիչ է ոչ միայն մանկաբույժների, այլև մյուս բժիշկների համար»,-ասաց նա:
Պրոֆեսորի խոսքով՝ համալսարանական մանկաբուժության նպատակը մանկաբուժական ծառայության և կրթության բարելավումն է:
Զեկուցման մյուս թեմաները ևս կարևոր էին: Մանկաբույժ, պրոֆեսոր Սիմոն Ռանդքուիստը հանդես եկավ «Մանկաբուժական գիտելիքների ազգային աջակցությունը Շվեդիայում» զեկույցով՝ խոսելով նաև երիկամների և միզուղիների խնդիրների ախտորոշման և բուժման մասին:
Իսկ պրոֆեսոր Աննա Գևորգյանը ներկայացրեց բժշկական կազմակերպման սկզբունքները դաշնային կենտրոնի ամբուլատոր օղակում:
Նշենք, որ համաժողովն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
Համաժողովը կշարունակվի նաև վաղը, որի ընթացքում ևս կներկայացվեն արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ սուլող շնչառության ախտորոշման և բուժման մոտեցումները, հոդաբորբերը, խիստ ցածրաքաշ նորածինների կենսունակությունը, երկաթի պակասի երեխաների առողջության մեջ և այլն
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
12:51 08-12-2021
Ավարտվեց «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» միջազգային համաժողովը
1557 դիտում
17:34 10-10-2014
Երևանում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»