211652_close_icon
views-count39201 դիտում article-date 13:41 17-05-2019

Լարված իրավիճակն Արմավիրի թիվ 5 դպրոցում պահպանվում է. ծնողներն ու երեխաները շարունակում են դասադուլը, նրանք ասում էին, որ «Տելեպուզիկ» մականվամբ պաշտոնյան փորձում է իր վարորդի կնոջը նշանակել տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցում շարունակվում են բողոքի ակցիաները, և այս անգամ Արմավիրի մարզպետարանի դիմաց են հավաքվել նշված դպրոցի երեխաների ծնողները՝ իրենց երեխաների հետ։ Նրանք պահանջում են մարզպետից, որ իրենց ձայնը լսեն և դպրոցի տնօրեն մնա Մաշա Իվանյանը։ Այս պահին բողոքի ակցիան Արմավիրի մարզպետարանի առաջ շարունակվում է։ Ակցիային չեն մասնակցում դպրոցի աշխատակիցները, ովքեր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ երեկ հանդիպման ժամանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ոչ միայն լուծումներ չէր առաջարկում, այլև որոշ աշխատակիցների սպառնացել է, որ աշխատանքից կազատի։ Ուսուցիչներն էլ ասում էին, որ մարզպետը կարող է հոգ չանել. «Եթե մեր նախընտրած թեկնածուն, ով Իվանյանն է, չմնա տնօրեն, մենք խնդիր չունենք. ինքներս դիմում կգրենք և դուրս կգանք դպրոցից։ Թող էդ ժամանակ մարզպետը ինքը կադրեր հավաքի, որպեսզի դպրոցում դասապրոցեսը չխաթարվի»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ծնողներ ասում էին. «Մենք մոտավոր արդեն գիտենք, թե որտեղից է ուղղորդվում Մաշա Իվանյանին աշխատանքից հանելու գաղափարը, քանի որ Արմավիրի մարզի պաշտոնյաներից մեկը, ում արդեն արմավիրցիներն ասում են «Տելեպուզիկ», փորձում է իր վարորդի կնոջը նշանակել թիվ 5 դպրոցի տնօրեն։ Բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի մեր տնօրենը մնա Մ. Իվանյանը։ Տելեպուզիկը թող իր վարորդի հետ շարունակի իր մեյմունությունը անել ու մի ամբողջ կոլեկտիվի նյարդերի հետ չխաղա»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե ով է այդ՝ «Տելեպուզիկ» մականունը ստացած պաշտոնյան, ծնողներն ասացին. «Օրը կգա, էդ էլ կիմանաք»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի և մականվան մասին տեղեկությունների վերաբերյալ տեսակետը ներկայացնել Արմավիրի մարզպետից։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը Արմավիրի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/16/1124919/]հայտնել [/url]էր, որ մայիսի 16-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել էին Արմավիրի մարզպետարանի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել էին. «Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Ավերակների վերածված դպրոցը տիկին Իվանյանի շնորհիվ զարթոնք է ապրել։ Թե ծնողների, թե ուսուցչական կոլեկտիվի կողմից ընդունված է։ Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր